13 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը

Կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ․ հայտնում են ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։

Միրզոյանը և Ռուբիոն նաև հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ըստ պայմանավորվածության, կհրապարակվի Վաշինգտոնի ժամանակով ժ. 17:00-ին։

«Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները», – նշված է հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ