
Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բանակում
2025 թվականին 1 մլրդ դոլարով ավելացել է պաշտպանական ոլորտի ծախսերը, 19 տոկոսով աճել է զորակոչը․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրել նախարարության 2025 թվականի ձեռքբերումները, որոնց շարքում, ըստ նախարարի, նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետների կրճատումն է։ Պապիկյանը վստահեցնում է՝ երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն է։
Նախարարը վստահ է՝ պայմանագրային հիմունքով ծառայության անցած զորքերն ավելի պրոֆեսիոնալ կլինեն։ Ըստ Պապիկյանի՝ երկու տարվա ընթացքում միայն Պաշտպան հայրենյաց ծրագրին միացել է 4 հազար մարդ։
Մինչդեռ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը պնդում է՝ վարձու բանակը չի կարող պրոֆեսիոնալ լինել։


