16 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով

Ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել․ Փաշինյանի ասուլիսը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ասուլիսի որոշ հատվածներ ներկայացնում ենք ամփոփ․

Ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակում ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։

  • Կառավարական համակարգից դեպի մասնավոր ոլորտ որակյալ կադրերի արտահոսք կա և հակառակը՝ մասնավոր ոլորտից չեն ցանկանում գալ․ այսպես է հիմնավորել Փաշինյանը՝ պետական համակարգին տրված բարձր պարգևավճարները։
  • ՀՀ ներդրումային միջավայրը էականորեն փոխվում է, ՀՀ հոսելու են մեծ ներդրումներ և մեր գնահատականն այն է, որ կոռուպցիոն ռիսկերը կարող են մեծանալ և մենք պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել դրանից։
  • Իրանից հնչող հայտարարությունների նկատմամբ շատ ուշադիր ենք և ամեն ինչ արել ենք Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Ամեն ինչ կանենք, որ Իրանի դեսպանատան գործունեությունը չխաթարվի։
  • TRIPP-ի շրջանակներում մենք ստանալու ենք մաքսային և սահմանային հսկողության այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ-ում նախկինում չեն եղել:
  • Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հարցով առիթ եմ ունեցել խոսելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, ինչպես նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու։ Մենք սպասում ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների արձագանքին»:

 

Ռազմագերիներ