
Եվրոպական պետությունները համերաշխություն են հայտնել Դանիայի և Գրենլանդիայի հետ
Դանիան Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Շվեդիան և Միացյալ Թագավորությունը համատեղ հայտարարությամբ պատասխանել են Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությանը։
Հայտարարության կողմերը լիակատար համերաշխություն են հայտնում Դանիային և Գրենլանդիայի ժողովրդին՝ պատրաստակամություն հայտնելով սկսելու երկխոսություն, որը հիմնված կլինի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա։
«Որպես ՆԱՏՕ-ի անդամներ մենք հանձնառու ենք ամրապնդելու Արկտիկայի անվտանգությունը՝ որպես ընդհանուր տրանսատլանտյան շահ։ «Արկտիկական դիմացկունություն» զորավարժությունը, որ անցկացվում է դանիացի դաշնակիցների հետ, արձագանքում է այս անհրաժեշտությանը․ դրանք ոչ մեկի համար սպառնալիք չեն ներկայացնում։
Մաքսային սպառնալիքները խաթարում են տրանսատլանտյան հարաբերությունները և կարող են հանգեցնել վտանգավոր անկման։ Մենք կշարունակենք միասնական լինել և պաշտպանել մեր ինքնիշխանությունը», – ասված է հայտարարության մեջ։


