
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, այդ գումարն այդ մարդկանց աշխատավարձն է, էլի՛ են ստանալու․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը՝ կետերով
Եթե դուք համեմատականներ անցկացնեք մասնավոր և պետական հատվածների աշխատավարձերի միջև, ապա կտեսնեք, որ մարդը կնախընտրի ավելի շուտ աշխատի մասնավոր հատվածում, քան պետական․ այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցի հիմնական հատվածները՝ կետերով․
- Վերջիվերջո, հենց այս Կառավարության անդամներն են ուսուցիչների աշխատավարձերը բարձրացրել ու բարձրացնում․ այսօր ուսուցիչներ ու զինվորականներ կան, որ ավելի շատ են ստանում, քան պատգամավորները։ Հենց նրանք են թոշակառուների թոշակները բարձրացնում․ ասաց նա՝ անդրադառնալով պետական պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների մասին հարցին։
- Գործադիրի անդամներն աստղաբաշխական պարգևատրումներ են ստանում մեզ նման աղքատություն ունեցող երկրում՝ հարցին նա պատասխանեց․ «Ստանում ենք աշխատավարձ մեր արած աշխատանքի համար, որը տարվա ընթացքում հավաքվել է և տարեվերջին տրվել է, ու էլի՛ են ստանալու»։
- Ռուսաստան պաշտոնական այց եմ պատրաստում․ հրավեր ունեմ Մատվիենկոյից, օրերը դեռ ճշտված չեն։
- Բաքվում պահվող անձանց վերաբերյալ մենք աշխատանք տարել ենք, տանելու ենք անընդմեջ, դա չի քննարկվում։
- Այնպիսի տպավորություն է, որ մեր ընդդիմությունն ու ռուս պրոպագանդիստները նույն դասարանից են։
- ՀՅԴ-ի գործն է՝ ինչ ֆորմատով ուզում են՝ մասնակցեն ընտրություններին։ Վստահ եմ՝ այն ներկայացվածությունը, որ «Հայաստան» դաշինքն այսօր ունի, էլ չի ունենալու։
- Պատարագներին նույն մարդիկ չեն գնում, տարբեր մարդիկ են գնում։
Իսկ վերջում լրագրողները խնդրեցին վերականգնել երկու լրագրողի հավատարմագրումը, սակայն Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Օրենք են խախտել»։


