11 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու ՀՀ-Ադրբեջան սահման հատելը, առևտուր անելը․ Վահագն Խաչատուրյան

Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու ՀՀ-Ադրբեջան սահման հատելը, առևտուր անելը․ Վահագն Խաչատուրյան

Տարիներ անց սովորական է դառնալու այն փաստը, որ Հայաստանից կամ Ադրբեջանից մարդիկ կարող են հատել սահմանը, առևտուր անել և օգտվել այլ առավելություններից, որ կան այսօր․ հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական գագաթնաժողովի «Եվրասիայի տնտեսական ինքնության սահմանումը» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

«Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար. մինչ այս համաձայնագրերի ստորագրումը մենք արթնանում էինք, հետաքրքրվում, թե ինչ է կատարվել սահմանին, իսկ այնտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր, վիրավորներ էին, ինչը մեզ սթրեսային վիճակի մեջ էր պահում։ Այժմ մենք նույնիսկ մոռացել ենք դրա մասին, ապրում ենք ավելի շատ մեր ծրագրերի իրականացման գործով», – ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը կհաջողեն և կբացեն սահմանները, քանի որ կան հստակ պայմանավորվածություններ՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա։

Ռազմագերիներ