22 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփն ու Ալիևը փոխանակվել են միմյանց գովերգող նամակներով

Թրամփն ու Ալիևը փոխանակվել են միմյանց գովերգող նամակներով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերի համար։

«Ես ընդունում եմ այս հրավերը՝ որպես փոխադարձ հարգանքի վրա հիմնված Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև փոխշահավետ գործընկերության նշան և որպես տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում խաղաղության և կայունության խթանման գործում Ադրբեջանի դերի ճանաչում», – նշել է Ալիևը։

Նա երախտագիտություն է հայտնել Թրամփին՝ խաղաղությունն ամրապնդելու ջանքերի համար։

ԱՄՆ առաջնորդն, իր հերթին, գրել է․ «Ինձ համար մեծ պատիվ է հրավիրել Ձեզ՝ Ադրբեջանի նախագահին, միանալու Մերձավոր Արևելքում խաղաղությունն ամրապնդելու իմ պատմական և հիանալի նախաձեռնությանը և սկսելու այս համաշխարհային հակամարտության լուծման համարձակ նոր մոտեցում»։ Ըստ Թրամփի՝ «Խաղաղության խորհուրդը» երբևէ ստեղծված ամենատպավորիչ և ազդեցիկ խորհուրդն է, որը կծառայի որպես նոր միջազգային կազմակերպություն և անցումային մարմին։

«Մեր ջանքերը կօգնեն միավորել երկրների առանձնահատուկ խումբ, որը պատրաստ է աջակցել երկարատև խաղաղություն հաստատելու ազնիվ առաքելությանը. պատիվ, որը տրվում է նրանց, ովքեր ցուցաբերում են առաջնորդություն և զգալի ներդրում են ունենում ապագա սերունդների անվտանգության և բարգավաճման գործում։ Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում հանդիպում անցկացնելու մեր հրաշալի և նվիրված գործընկերների հետ, որոնցից շատերը բարձր հարգանքի արժանացած համաշխարհային առաջնորդներ են», – գրել է Թրամփը։

Ռազմագերիներ