10 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Ես մի օր զանգ եմ ստացել, և ինձ դրա մասին տեղեկացրել են, ես էլ շնորհակալությամբ ընդունել եմ․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակին արժանանալու մասին։

Փաշինյանի ելույթը՝ կետերով․

  • «Զայեդ» մրցանակի 3 մրցանակակիրներից մեկը ես եմ, մյուսը՝ Ալիևը, 3-րդը ակտիվիստ է։
  • Ուզում ենք ունենալ անարատ պաշտոնյա ու զրո կոռուպցիա․ Փաշինյանը՝ ահռելի պարգևավճարների մասին։
  • Նրանք, ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ, հիմա դոլարային միլիոնատերեր են։ Ես նման խնդիր չունեմ իմ առաջ դրած։ Մեզ պետք է, որ պաշտոնյան գերկենտրոնացած լինի իր խնդրի վրա և մինիմալ շեղվի իր աշխատանքից։
  • Շատ ուրախ եմ, որ Ադրբեջանում պահվող ևս 4 անձ վերադարձավ հայրենիք։
  • Այսօր Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Բայց ՀՀ-ն երբեք և ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել և չի կորցնելու։
  • Այդ մտահոգությունները որևէ հիմնավորում չունեն․ Փաշինյանը՝ TRIPP-ի վերաբերյալ ՀՀ ինքնիշխանության շուրջ մտահոգությունների մասին․ «TRIPP-ն առաջին հերթին ներդրումային ծրագիր է։ Քաղաքականությունը կամաց-կամաց երկրորդ պլան է մղվում, և այն դառնում է տնտեսական ծրագիր»։
  • Միանշանակ և աներկբա Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից։
  • Մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը․ բա որ բենզինի գինը նվազել է, բա ցորեն է ներկրվում Ռուսաստանից ու Ղազախստանից, բա փոխադարձ առավելություն չի՞։
  • Մենք ե՞րբ ենք հատելու Ադրբեջանի սահմանը մեր գնացքով, որո՞նք են լինելու այդ հատման, անցման պայմանները, այնտեղ է՞լ է լինելու «ֆրոնտ-օֆիս», «բեք-օֆիս»․ Արթուր Խաչատրյանի հարցին Փաշինյանը պատասխանեց․ «Դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի, որովհետև հիմա մենք չենք կարող ուսով գնացք տանել»։
  • Սովորել եք, հա՞, որ օլիգարխները քացով տալով դռները բացեն, մտնեն պաշտոնյաների մոտ, ոտերները կջարդենք, հլը թող մեկը պատշաճ հարգանքով չմոտենա պետական օրգանի կամ պետական ինստիտուտի։
  • Պարտքի հետ կապված՝ այսօր 53.000 ընտանիք հիփոթեքային վարկով բնակարան է ձեռք բերել, բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է։ Բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել է։ Դա նշանակում է, որ նրանց եկամուտներն ավելացել են։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ