04 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին և Պուտինն այն փուլում են, որ կարող են համաձայնության գալ․ Թրամփի ելույթն ու հարցուպատասխանը՝ կետերով

Զելենսկին և Պուտինն այն փուլում են, որ կարող են համաձայնության գալ․ Թրամփի ելույթն ու հարցուպատասխանը՝ կետերով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի միջազգային ֆորումի շրջանակում և պատասխանել ներկաների հարցերին։

Հայտարարությունների առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Ես կարգավորեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը։
  • ՆԱՏՕ-ն շատ անարդար է վարվում ԱՄՆ-ի հետ։
  • Ուկրաինական ճգնաժամը պետք է լուծի ՄԱԿ-ը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները։
  • Կողմերը բավականին մոտ են Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու շուրջ համաձայնության։
  • Առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության եվրոպական պետությունների մեծ մասը չէր կարողանա նորմալ գործել և կբախվեր անվտանգային սպառնալիքների։
  • Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նախագահ Սի Ծինփինի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
  • Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հասել են այնպիսի փուլի, որ այժմ կարող են հանդիպել ու պայմանագիր կնքել:
  • Գրենլանդիան ձեռք բերելու նպատակով ռազմական ուժ չի կիրառվի։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ