
Եվրոպան չգիտի՝ ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի իրավիճակի հետ կապված․ Զելենսկի
Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չգիտի, թե ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված․ գրում է Strana.ua-ն։
«Անցյալ տարի այստեղ՝ Դավոսում, ես իմ ելույթն ավարտեցի հետևյալ խոսքերով. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել»։ Անցել է մեկ տարի, և ոչինչ չի փոխվել։ Մենք դեռևս գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված եմ կրկնել այդ նույն խոսքերը», – ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ շատ եվրոպացի առաջնորդներ չեն հասկանում, թե ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ուստի սպասում են, որ ԱՄՆ-ն «հանդարտվի»։


