
Արցախում մնացած վերջին 10 արցախցիները Հայաստանում են․ ո՞վ է զբաղվելու նրանց խնդիրներով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է զբաղվելու Արցախից ՀՀ տեղափոխված վերջին արցախցիների խնդիրներով։
«Բոլորով էլ զբաղվելու ենք, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են։ Ինչպես նախորդ 100 000-ից ավելի հայրենակիցներով, իրենցով ևս զբաղվելու ենք։ Հաշվի առնելով նրանց լավագույն շահերը՝ հետո տեղեկություն կտրվի»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Արցախում մնացած վերջին 10 հայերը և ՀՀ քաղաքացի մեկ ազգությամբ ռուս դիմել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նրանք արդեն Հայաստանում են։


