01 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոփոխություններ՝ «Ընտրական օրենսգրքում»․ ի՞նչ է փոխվել

Փոփոխություններ՝ «Ընտրական օրենսգրքում»․ ի՞նչ է փոխվել

66 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ․ ձայների այսպիսի հարաբերակցությամբ խորհրդարանն ընդունել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություն անելու նախագիծը, որ մեծամասամբ վերաբերում է դիտորդական առաքելությանը։

Նախագիծը հստակեցնում է, թե ինչ չափանիշների պետք է բավարարի Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունը՝ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Նախագիծը սահմանում է, որ ֆինանսական թափանցիկության անհրաժեշտությունից ելնելով՝ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ևս պետք է գործեն թափանցիկ և լինեն հաշվետվողական։

Հստակեցվել են նաև օտարերկրյա ՀԿ-ների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվելու կարգն ու պահանջները։

«ՀՀ քաղաքացիություն չունեցող դիտորդների հավատարմագրման համար դիմում կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ»,- ասված է նախագծում։

Հատուկ անդրադարձ կա նաև հանգամանքին, թե երբ ԿԸՀ-ն կարող է մերժել կազմակերպությանը զբաղվել դիտորդությամբ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ