
Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը` կետերով
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ ABC Media-ն առանձնացրել է հարցազրույցի կարևոր կետերը․
- Հայ ժողովրդի ռեսուրսը օգտագործելու մեծ պոտենցիալ ունենք։
- Բացի Ռուսաստանում ունեցած ներդրումներից` ՀՀ-ի ամենամեծ ներդրողն է Սամվել Կարապետյանը։ ՀՀ-ի շահերը նրա համար առաջնային են։
- ՀՀ-ի հետ կապված մեր քաղաքականությունը չունի որևէ երկրի հակաքաղաքականության ուղղություն, միայն հայկական շահերով է հիմնված, այդ իսկ պատճառով մենք չունենք մտավախություն որևէ երկրում ունենալ որևէ խնդիր, բայց անգամ խնդիրների պարագայում էլ Սամվել Կարապետյանը բազմիցս ցույց է տվել, որ տնտեսական շահույթն իր համար շատ տեղերում երկրորդական է եղել՝ իր անձնական համոզմունքներից ելնելով։ Դա մենք տեսանք այս տարվա հունիսին, երբ նա եկեղեցու պաշտպանության համար դեմ ելավ գործող իշխանությանը և դրան հաջորդեցին ՀԷՑ-ի հայտնի դեպքերը։
- Ջերմուկի դեպքերից հետո հայ հասարակության մեջ կա կասկած՝ ՀԱՊԿ-ի առաքելության հետ կապված։ Կարծում եմ, որ ՀՀ-ի նոր առաջնորդը պետք է վերահաստատի հարաբերությունները տարածաշրջանային դաշնակիցների հետ, բայց նաև լուծի հայ ժողովրդի համար կարևոր հարց, որը բաց է մնացել։
- Ոչ թե հակադրություններով, այլ համակեցությամբ մենք կարող ենք լուծել մեր տարածաշրջանի խնդիրները և Հայաստանը վերածել հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք իրապես խաղաղ խաչմերուկի, բայց հայկական սուվերեն տարածքով։
- Եվրոպական երկրների, Ռուսաստանի, ինչպես նաև տարածաշրջանային այլ երկրների օրինակով հնարավոր է բանակցել։
- ՀՀ տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ի շահերից էլ բխում, Իրանի էլ, Ռուսաստանի էլ, նաև Չինաստանի շահերից է բխում, հնարավոր է աշխատել, որպեսզի TRIPP-ի դեպքում ունենանք կոնսենսուս։
- Երաշխավորի մի քանի օրինակ ունենք՝ վերջերս Սիրիայի քրդերի օրինակը, Աֆղանստանի օրինակը։ Մեզ պետք է մեկից ավելի երաշխավոր։
- Խաղաղության պայմանագիրը ստորագրելի է, մեր նպատակն է հասնել ՀՀ-ի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության՝ մի քանի տարբերությամբ․ մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք մեր հարևան երկրներին ժաղավրդագրական վտանգ ներկայացնել ՀՀ-ի համար, թույլ չտանք ադրբեջանական արհեստական համայնք ձևավորել ՀՀ-ում և դա պգտագործել որպես գործիք ՀՀ-ի դեմ։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թղթի կտոր, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից։
- TRIPP-ը և Խաղաղության պայմանագիրը մենք նույն ձևաչափի մեջ ենք դիտարկում։ Առանց միջազգային երաշխավորների մեծ խնդիր կառաջանա։
- Կարծում եմ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի մասնակցությունից հետո մեր հին, դասական դաշնակիցները հետաքրքրությունը կպահպանեն տարածաշրջանի հանդեպ և կերաշխավորեն, սակայն մենք էլի պետք է փնտրենք երաշխավորներ։
- ՔՊ-ի դեպքում էլ, եթե լինեն քաղբանտարկյալներ, հնարավոր է նրանցից շատերի գրավը մենք մուծենք, բացի ղեկավարից։
- Մեր երկրին պետք է նոր ղեկավար, նոր ազգանուն, նոր ձեռագիր։
- Այս պահին մեր երկր հիմնական խնդիրը տնտեսությունն է։
- ՀՀ-ի տնտեսությունը ռուս-իրանական պատերազմ ժամանակ շատ լավ վիճակում էր․ հայկական բյուջե եկան միլիարդավոր դոլարներ, բայց որտե՞ղ ծախսվեցին։
- Եթե այս իշխանությունը այդքան վարկ չվերցներ, մենք հնարավորություն կունենայինք թոշակը կրկնապատկել։
- Փաշինյանի ժամանակ արդյունաբերության մասը համարյա 9-10 տոկոսով իջել է, իսկ գյուղատնտեսությունը 10 տոկոս անկում է ապրել։
- Այս իշխանությունը սպառնում է ոչ միայն տնտեսական առումով․ մենք զգում ենք նաև ազգային ինքնագիտակցության խնդիր։
- Բանակում չեմ ծառայել, բայց ՔՊ-ի ղեկավարը՝ մեր երկրի վարչապետը, նույնպես չի ծառայել բանակում։
- Մեր երկրի քաղաքական բոլոր խոսակցությունները չեն պատմում մարդկանց մասին։ Մենք պետք է խոսենք մարդկանց մասին և այն մասին, թե ինչպես ենք նրանց հանելու աղքատությունից, ոչ թե ամբողջ եթերը լցնենք քաղաքական թեմատիկայով։
- 30 տարվա աշխատանքը ցույց տվեց, որ ինչքան էլ քաղաքական խոսույթը շատանա, այն որակ չի տալիս։


