03 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ ԱՄԷ արտգործնախարարություն

ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում․ ԱՄԷ արտգործնախարարություն

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները անմիջական շփում են ունեցել Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպման ժամանակ․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳՆ-ից։

«Երկու օրվա ընթացքում Աբու Դաբիում աննախադեպ եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակում։ Քննարկումները տեղի են ունեցել կառուցողական և դրական մթնոլորտում՝ ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների անմիջական շփումներ», – ասված է հայտարարության մեջ։

Քննարկվել են վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք ուղղված են համապարփակ համաձայնագրի ուղղությամբ առաջընթացին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ