
Թրամփը կրկին սպառնացել է Կանադային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Կանադան առևտրային գործարք կնքի Չինաստանի հետ, ապա Միացյալ Նահանգներ ներմուծվող կանադական ապրանքների համար անհապաղ կկիրառվի 100% մաքսատուրք։
«Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ԱՄՆ ներմուծվող բոլոր կանադական ապրանքների և արտադրանքի համար անմիջապես կսահմանվեն 100% մաքսատուրքեր», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին անվանելով «Կանադայի նահանգապետ»։
Նրա խոսքով՝ գործարքի կնքման դեպքում Չինաստանը «հում-հում» կուտի Կանադան՝ ներառյալ բիզնեսը և գործունեության այլ ոլորտները։


