24 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ․ Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու տարածքային հարցը․ այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Նրա խոսքով՝ Զելենսկին նաև պատրաստ է քննարկել Զապորոժիեի ԱԷԿ-ին առնչվող հարցերը։

«Նախագահը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել այս հարցերը՝ դրանք լուծելու համար», – ընդգծել է դիվանագետը։

Սիբիհան նաև հայտարարել է Կիևի պատրաստակամության մասին ստորագրելու 20 կետից բաղկացած խաղաղության պլանը՝ ընդգծելով, որ տարածքային զիջումների և ԶԱԷԿ-ի հարցերը շարունակում են մնալ ամենազգայունը Կիևի համար:

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նախ ԱՄՆ-ի և Ուկրաինայի, ապա՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:

Ռազմագերիներ