28 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը հայտարարել է, որ Իրանին են մոտենում ամերիկյան մեծ ուժեր

Թրամփը հայտարարել է, որ Իրանին են մոտենում ամերիկյան մեծ ուժեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին խոշոր ամերիկյան ուժեր են մոտենում։ Նա հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի գործարքի։ Այովայում իր կողմնակիցների հետ խոսելիս Թրամփն անդրադարձել է Իրանի հարցին՝ վերահաստատելով այն պնդումը, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Թեհրանի միջուկային ներուժը 2025 թվականի հունիսին․ գրում է ТАСС-ը։

«Եվս մեկ ամիս, և նրանք կունենային միջուկային զենք։ Մենք ստիպված էինք դա անել», – հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։

«Ի դեպ, ևս մեկ մեծ, գեղեցիկ նավատորմ գեղեցիկ կերպով շարժվում է դեպի Իրան հենց հիմա, այնպես որ, կտեսնենք։ Հուսով եմ՝ նրանք կհամաձայնվեն գործարքի», – հավելել է նախագահը։

Պարզ չէ՝ արդյո՞ք Թրամփը նկատի ունի USS Abraham Lincoln ավիակիրը և նրան ուղեկցող ռազմանավերը, որոնք երկուշաբթի ժամանել են Մերձավոր Արևելք, թե՞ մեկ այլ հարվածային խումբ, գրում է Times of Israel-ը։

Ռազմագերիներ