
Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու Իրան-ԱՄՆ հակամարտությունը․ երկրի ՊՆ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության վերաբերյալ։ Պաշտոնական Անկարան մտահոգություն է հայտնում տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ։
Նախարարությունը հայտարարել է, որ համապատասխան մարմինների հետ համակարգված՝ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները տարածաշրջանում հնարավոր բացասական զարգացումները կանխելու համար։
«Թուրքիան չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում նոր լարվածություն և հակամարտություններ առաջանան։ Մենք շարունակում ենք մեր ջանքերը՝ բոլոր հակամարտությունները վերացնելու և տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար», – նշվել է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ՝ հայտնի է դարձել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վաղը կայցելի Թուրքիա։
Նա կքննարկի տարածաշրջանային հարցեր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։


