
Ազգային եկեղեցին դարձնել պետական․ ԱԺ կառուցվածքի փոփոխության առաջարկ է հնչել
Պահե՞լ ազգային դիմագիծը, փոխե՞լ, թե՞ փոխել՝ պահելով, կկարողանա՞ եկեղեցին դիմակայել իշխանությունից եկած հարվածներին:
Փորձագետները տարակուսում են՝ եկեղեցին աշխարհիկ Հայաստանում ձեռքը պահում է հանրային զարկերակին, սակայն զգուշավոր հեռավորություն է պահում քաղաքական գործընթացներից:
Քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանն առաջարկում է գնալ համարձակ քայլի․ հայկական ազգային եկեղեցին դարձնել պետական, թեմերի առաջնորդներին էլ՝ ԱԺ անդամ։ Այսպիսով, Գասպարյանի համոզմամբ՝ կամրապնդվեն եկեղեցի-պետություն հարաբերությունները։

