
Թրամփը խնդրել է Պուտինին զերծ մնալ Կիևին և այլ քաղաքների հարվածելուց
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձամբ խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չհարվածել Կիևին և Ուկրաինայի մյուս քաղաքներին։
«Ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին այս արտակարգ ցուրտ եղանակի պայմաններում մեկ շաբաթ չհրթիռակոծել Կիևը և այլ քաղաքներ․ նա համաձայնեց անել դա», – ասել է ԱՄՆ նախագահը իր վարչակազմի հետ հանդիպման ժամանակ։
Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում «զգալի» առաջընթաց է գրանցվել։


