
Զելենսկին հայտնել է էներգետիկ հրադադարի մասին
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը ուժի մեջ կմտնի հունվարի 29-ի գիշերը. այս մասին Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձի մեջ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու ջանքերի համար և հույս հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա ապահովել հրադադարի պահպանումը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ խնդրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զերծ մնալ Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքների հարվածելուց։


