30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանի հետ հաջորդ հանդիպման օրը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ Զելենսկի

Ռուսաստանի հետ հաջորդ հանդիպման օրը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ Զելենսկի

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպման ամսաթիվը կարող է փոխվել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով․ ինչպես գրում է ТАСС-ը, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ համաձայնագրում նշված է՝ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու Դաբիում։

«Ես չգիտեմ, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը։ Հանդիպումը պետք է տեղի ունենար կիրակի օրը։ Մենք պարզաբանեցինք, որ այն տեղի կունենա Աբու Դաբիում։ Մեզ համար շատ կարևոր է, որ հանդիպմանը մասնակցեն բոլորը, որոնց հետ համաձայնություն է ձեռք բերվել, քանի որ բոլորը սպասում են պատասխանի։ Սակայն ամսաթիվը կամ վայրը կարող են փոխվել։ Որովհետև, մեր կարծիքով, ինչ-որ բան է կատարվում Ամերիկայի և Իրանի հետ։ Եվ այս բաները, հավանաբար, կարող են ազդել ամսաթվի վրա», – նշել է Ուկրաինայի նախագահը։

 

 

Ռազմագերիներ