30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վրաստանը մեղադրել է Էստոնիային և ԵՄ-ին «միջազգային խարդախության» համար

Վրաստանը մեղադրել է Էստոնիային և ԵՄ-ին «միջազգային խարդախության» համար

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մեղադրել է Էստոնիայի իշխանություններին և ԵՄ ղեկավարությանն ամենաազդեցիկ վրացական ՀԿ-ներին Էստոնիայում «վերագրանցելու» համար։ ՀԿ-ները հրաժարվել էին գրանցվել Վրաստանի արդարադատության նախարարությունում՝ համաձայն Վրաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենքի․ գրում է «Коммерсантъ»-ը։

Պապուաշվիլին «Իմեդի» կառավարամետ հեռուստաալիքով ցուցադրել է Տալլինի մոտ գտնվող խարխուլ զորանոցանման շենքի լուսանկարը, որտեղ, ըստ նրա, գրանցված են մի քանի ազդեցիկ ՀԿ-ներ, ինչպես նաև ընդդիմադիր լրատվամիջոցներ։

Պապուաշվիլին իրավիճակն անվանել է «միջազգային խարդախություն»։ Նա մեղադրել է Էստոնիայի իշխանություններին «վրաց ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար՝ «խարդախ սխեմայի» հիմնական պատասխանատվությունը դնելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ, Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալլասի վրա։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, 2024 թվականից ի վեր Վրաստանի իշխանություններն աստիճանաբար խստացնում են արևմտյան հիմնադրամների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների և լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրությունը։ «Դրամաշնորհների մասին» օրենքի ներկայիս տարբերակը թույլ է տալիս Վրաստանում գրանցված ցանկացած կազմակերպության դրամաշնորհներ ստանալ միայն կառավարության համաձայնությամբ։ Այդ պատճառով տեղական ՀԿ-ներն ու լրատվամիջոցները որոշել են վերագրանցվել և հաշիվներ բացել Էստոնիայում, ինչպես նաև հարևան Հայաստանում, որտեղ դոնորներն այժմ միջոցներ են փոխանցում ոչ թե կազմակերպություններին, այլ անհատներին՝ այդ լրատվամիջոցների և ՀԿ-ների աշխատակիցներին։

 

Ռազմագերիներ