
ԵԽԽՎ-ում Հայաստանն այլևս պահանջատեր չէ
Հայաստանի իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն ներքին քաղաքական լեզուն, այլև՝ արտաքին դիվանագիտական խոսույթը․ դա հատկապես տեսանելի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից։
Տարիներ շարունակ այդ ամբիոնը հայկական պատվիրակության համար եղել է պայքարի, իրավունքների պաշտպանության և Ադրբեջանի պատասխանատվության հարցը բարձրացնելու հարթակ․ այսօր նույն ամբիոնից այլ լեզու է հնչում։
Հայկական պատվիրակության ներկայացուցիչները գրեթե չեն խոսում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին․ փոխարենը ավելի հաճախ խոսվում է հայ-ադրբեջանական, այսպես կոչված, կարգավորվող հարաբերությունների մասին։


