
Ռուսաստանը 14 երկրի հետ իրականացնում է ավելի քան 340 ռազմատեխնիկական համագործակցության նախագիծ. Պուտին
Ռուսաստանը 14 երկրի հետ իրականացնում և մշակում է ավելի քան 340 ռազմատեխնոլոգիական համագործակցության նախագիծ․ ինչպես գրում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա ուրբաթ նախագահել է Ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստը։
«Հատուկ ուշադրություն կդարձվի նաև ռազմատեխնոլոգիական համագործակցության և գործընկերության ընդլայնմանը։ Ավելի քան 340 նման նախագիծ արդեն իրականացվում է կամ գտնվում է մշակման փուլում 14 երկրի հետ», – ասել է Պուտինը։
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Պուտինն ասել է նաև, որ չնայած Արևմուտքի ճնշմանը, ռուսական ռազմական նշանակության արտադրանքն արտահանվել է ավելի քան 30 երկիր, որի եկամուտը գերազանցել է 15 միլիարդ դոլարը։


