30 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոդին համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումները․ Թրամփ

Մոդին համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումները․ Թրամփ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և անցնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից վառելիքի ներկրմանը․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցից հետո։

«Մենք շատ բանի մասին խոսեցինք, այդ թվում՝ առևտրի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի մասին․ նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և շատ ավելին գնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցի իր էջում։

Նրա պնդմամբ՝ այս քայլը կօգնի ավարտել պատերազմը Ուկրաինայում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026