28 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ է խոցել Արաբական ծովում

ԱՄՆ-ն իրանական ԱԹՍ է խոցել Արաբական ծովում

ԱՄՆ զինված ուժերն իրանական անօդաչու թռչող սարք է խոցել, որն «ագրեսիվ» մոտեցել էր «Աբրահամ Լինքոլն» ավիակրին Արաբական ծովում․ Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչը։

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դիվանագետները փորձում են Իրանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային բանակցություններ կազմակերպել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել էր՝ դեպի Իրան շարժվող ԱՄՆ ռազմանավերի պատճառով հավանաբար «վատ բաներ» կպատահեն, եթե համաձայնություն ձեռք չբերվի։

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության խոսնակ, ռազմածովային ուժերի կապիտան Թիմ Հոքինսը նշել է, որ «Աբրահամ Լինքոլնի» F-35C կործանիչը խոցել է իրանական անօդաչու թռչող սարքն ինքնապաշտպանության և ավիակիրն ու անձնակազմը պաշտպանելու համար

Իրանի «Թասնիմ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ կապը կորել է միջազգային ջրերում գտնվող անօդաչու թռչող սարքի հետ, սակայն պատճառն անհայտ է։

Գործակալությունն ընդգծել է, որ անօդաչու թռչող սարքի խոցման մասին լուրից հետո նավթի ֆյուչերսների գները մեկ բարելի համար բարձրացել են ավելի քան 1 դոլարով։

Ռազմագերիներ