22 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրապարակվել են 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության համար կասկածվողների անունները․ հայտարարվել է հետախուզում

Հրապարակվել են 23-ամյա Այշատ Բայմուրադովայի սպանության համար կասկածվողների անունները․ հայտարարվել է հետախուզում

23-ամյա չեչենուհի Այշատ Բայմուրադովայի սպանության համար կասկածվում է Ռուսաստանի երկու քաղաքացի՝ Կարինա Իմինովան և Սաիդ-Խամզատ Բայսարովը․ ABC Media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

«Չեչնիայի քաղաքացու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում»,-հայտնել են կոմիետից։

Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Իմինովան ու Բայսարովը գործել են «դեռևս անհայտ անձի» հրահանգով։

Գործակալությունը քննության գործում Ռուսաստանից օգնություն է խնդրել դեռևս 2025 թվականի դեկտեմբերին, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Քննիչները կարծում են, որ Բայմուրադովայի մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է եղել։

Գործակալությունը հայտնել է, որ զոհի մարմնի վրա հայտնաբերվել են «փոքր ու մեծ արյունազեղումներ՝ բութ առարկայով հարվածի հետևանքով»։

Այշատ Բայմուրադովան Ռուսաստանից Հայաստան էր փախել ընտանեկան բռնության պատճառով։ Նա հոկտեմբերի 15-ի երեկոյան չի վերադարձել Երևանում զբոսանքից և դադարել է պատասխանել զանգերին։

Հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը հայտնել էր, որ նրան մահացած են գտել քաղաքի կենտրոնում գտնվող վարձակալած բնակարանում։

Ռազմագերիներ