04 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկման եզրին են․ Axios

ԱՄՆ-Իրան բանակցությունները չեղարկման եզրին են․ Axios

Ամերիկյան կողմը տեղեկացրել է Իրանի ներկայացուցիչներին, որ չի ընդունում բանակցությունների վայրը և ձևաչափը փոխելու վերաբերյալ Թեհրանի պահանջները․ հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյաների։

Իրանական կողմը պահանջել էր բանակցությունները տեղափոխել Օման և անցկացնել հանդիպումը երկկողմ ձևաչափով, որպեսզի կողմերը կենտրոնանան միջուկային ծրագրի քննարկման վրա։

«Մենք ուզում ենք արագ հասնել իրական համաձայնության․ հակառակ դեպքում կդիտարկվեն այլ տարբերակներ», – ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան՝ ակնարկելով ռազմական գործողությունների վերաբերյալ Թրամփի հայտարարություններին։

Ռազմագերիներ