02 Մար
2026
3° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռը շարունակելու է ջանքեր գործադրել գերեվարված հայորդիների ազատ արձակման համար․ հայտարարություն

Մայր Աթոռը շարունակելու է ջանքեր գործադրել գերեվարված հայորդիների ազատ արձակման համար․ հայտարարություն

Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին. Հայտարարել են Մայր Աթոռից։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աշխարհասփյուռ իր կառույցներով շարունակելու հետևողական ջանքեր գործադրել միջազգային և միջեկեղեցական հարթակներում՝ ի խնդիր գերեվարված հայորդիների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի։

Սուրբ Էջմիածինն իր զորակցությունն է հայտնում Արցախի պատանդառված պետական գործիչներին, ռազմագերիներին և նրանց ընտանիքներին»,-ասված է հայտարարության մեջ։

 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ