
ՌԴ-ն և ԱՄՆ-ն պետք է միջուկային զենքի վերահսկման նոր պայմանագիր մշակեն․ Թրամփ
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չպետք է ուժի մեջ թողնեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊ) որոշ դրույթներ, այլ մշակեն նորը․ այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք պետք է մեր մասնագետներին հանձնարարնենք աշխատել նոր, բարելավված և արդիականացված պայմանագրի վրա, որը կարող է երկար ժամանակ ծառայել, այլ ոչ թե երկարաձգենք գործողը․ այն կնքվել է Միացյալ Նահանգների համար ոչ ձեռնտու պայմաններով և, ավելին, լրջորեն խախտվում է», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցցանցի իր էջում։
Թրամփը նշել է, որ իր վարչակազմը կշարունակի Զինված ուժերի արդիականացման և ամրապնդման գործընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աշխարհի ուժեղագույն պետությունն է։


