02 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը բողոք է հայտնել ՄՕԿ-ին ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» տեղծագործության օգտագործման համար

Ադրբեջանը բողոք է հայտնել ՄՕԿ-ին ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդների կողմից «Արցախ» տեղծագործության օգտագործման համար

Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն խոր մտահոգություն է հայտնել 25-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից իրենց մրցութային ծրագրում «Արցախ» երաժշտական ​​ստեղծագործության օգտագործման առնչությամբ․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ԱՕԿ-ը բողոք է ներկայացրել ՀՀ-ն ներկայացնող մարզիկների այս քայլի դեմ Միջազգային օլիմպիական կոմիտեին։ Նշվել է, որ «նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է ապաքաղաքական մնա, ակնհայտորեն քաղաքական և գաղափարախոսական բնույթ ունի և հակասում է օլիմպիական արժեքներին»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ