02 Մար
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Վենսին հազարավոր նամակներ ուղարկել

Հայ Դատի գրասենյակը կոչ է անում Վենսին հազարավոր նամակներ ուղարկել

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա տարածաշրջանային այցին ընդառաջ ստեղծել է էլեկտրոնային հարթակով, որտեղ ամերիկահայությանն առաջարկվում է փոխնախագահի գրասենյակ ուղարկել հետևյալ նամակը․

Մենք կոչ ենք անում փոխնախագահ Վենսին՝

  • Պահանջել հանդիպում Ադրբեջանում ապօրինի կալանքի տակ գտնվող հայ գերիների հետ և հրապարակայնորեն պահանջել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակում, Հայաստանում գտնվելու ընթացքում հանդիպել վերջերս ազատ արձակված հայ գերիներին, նրանց իրավական ներկայացուցիչներին և դեռևս կալանքի տակ գտնվողների ընտանիքներին։
  • Հանդիպել Հայաստանում տեղահանված արցախահայության ներկայացուցիչների հետ և հրապարակայնորեն աջակցել արցախահայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու հիմնարար իրավունքին։
  • Կոչ անել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
  • Կոչ անել Ադրբեջանին դադարեցնել Արցախի հազարամյակների հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության և քաղաքացիական սեփականության պղծումն ու ոչնչացումը։

Ակնկալվում է, որ այս համակարգով փոխնախագահ Վենսի գրասենյակը կարող է քանի տասնյակ հազար նամակներ ստանալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ