
Իրանը չի պատրաստվում բանակցել իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչիի հայտարարությունները՝ կետերով
Իրանի և Վաշինգտոնի վերջին բանակցությունները լավ մեկնարկային կետ են, սակայն վստահության ամրապնդման համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու․ Al Jazeera Forum-ի ժամանակ նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Ստորև ներկայացնում ենք նախարարի ելույթի առանցքային կետերը․
- Օմանում կայացած բանակցություններն անուղղակի էին և սահմանափակվում էին բացառապես միջուկային խնդրով։
- Ուրանի հարստացման արգելքի հարցը Իրանի տեսանկյունից քննարկման ենթակա չէ, սակայն Իրանը պատրաստ է ուրանի հարստացման վերաբերյալ կայուն և հուսալի համաձայնագիր կնքել։
- Ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում հրթիռների շուրջ բանակցություններ չեն կարող լինել, քանի որ դա Իրանի պաշտպանության հարց է։
- Իրանը կհարվածի տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաներին հարձակման դեպքում․ Իրանը պատրաստ է պատերազմի։
- Միջազգային հանրությունը պետք է միասնական արձագանք տա Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումներին։
- Գազայում մարդասիրական ճգնաժամը պետք է դիտարկել որպես միջազգային պատասխանատվության անհետաձգելի հարց։


