02 Մար
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի․ Արաղչի

Թեհրանն ուրանը հարստացնելու իրավունք ունի, նույնիսկ եթե դա հանգեցնի պատերազմի․ Արաղչի

«Ինչո՞ւ էինք մենք այդքան պնդում և պնդում ենք ուրանի հարստացման հարցը։ Մենք պատրաստ չենք հրաժարվել դրանից, անգամ, եթե մեզ պատերազմ պարտադրեն։ Ոչ ոք իրավունք չունի մեզ ասել, թե մենք ի՞նչ պետք է ունենանք և ի՞նչ չպետք է ունենանք»,- ԻԻՀ արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ուրանի հարստացումը ոչ միայն տեխնիկական, այլև արժանապատվության և անկախության հարց է։

Ըստ նրա՝ զիջումն այս հարցում կնշանակի թույլ տալ օտարերկրյա տերություններին որոշել Իրանի զարգացման սահմանները։

Արաղչին նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն եթե այն պարտադրվի, երկիրը չի նահանջի իր իրավունքներից։

Չնայած կոշտ հռետորաբանությանն՝ Արաղչին շեշտել է, որ Իրանը դեռ բաց է դիվանագիտական ճանապարհով խնդիրների լուծման համար, բայց միայն փոխադարձ հարգանքի և հավասար պայմանների հիման վրա։

Անդրադառնալով Իրան-ԱՄՆ բանակցություններին՝ իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ իրենք չեն ընդունում զինվորականի ներկայությունը բանակցային գործընթացում։ «Մենք չենք վստահում նրանց և չենք բացառում խաբեության և խորամանկության հնարավորությունը. ընդհակառակը, մենք լիովին սպասում ենք դրան»,- ասել է նա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ