
Թրամփի վարչակազմը ցանկանում է պառակտել ԵՄ-ն․ Մակրոն
Եվրոպան այժմ գործ ունի ամերիկյան վարչակազմի հետ, որը «բացահայտորեն հակաեվրոպական է», «արհամարհում է» Եվրամիությանը և «ցանկանում է նրա պառակտումը»․ եվրոպական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Առևտրային ճակատում մենք գործ ունենք չինական ցունամիի հետ, իսկ ամերիկյան կողմից՝ մշտական անկայունության։ Այս երկու ճգնաժամերը խոր ցնցում են եվրոպացիների համար։ Ես ուզում էի ասել, որ երբ ճգնաժամի պիկից հետո որոշակի թեթևացում է լինում, չպետք է թուլացնել զգոնությունը՝ մտածելով, որ ամեն ինչ ընդմիշտ ավարտվել է։ Դա ճիշտ չէ, քանի որ մենք այժմ մշտական անկայունություն ենք ապրում», – ասել է Մակրոնը։


