11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ո՞վ է Ֆիզուլին, որին մեջբերել է Ռուբեն Վարդանյանը, և ի՞նչ «մեսիջ» է այն փոխանցում

Ո՞վ է Ֆիզուլին, որին մեջբերել է Ռուբեն Վարդանյանը, և ի՞նչ «մեսիջ» է այն փոխանցում

Ֆիզուլին, որին այսօր մեջբերել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանը, հաճախ ներկայացվում է որպես ադրբեջանցի բանաստեղծ, մինչդեռ իրականում նա  չունի գիտականորեն հաստատված ազգային պատկանելություն։ Նա ծնվել է մոտ 1494 թ․ Իրաքում՝ Բաղդադի կամ Քերբելայի շրջանում։ Ստացել է դասական արևելյան կրթություն՝ ուսումնասիրելով թուրքերեն, պարսկերեն ու արաբերեն։

Ֆիզուլին դատապարտում էր իշխանությունը որպես ժողովրդի տառապանքի աղբյուր։ Նա տեսնում էր, որ իշխողներն իրենց շահերը բարձր են դասում արդարությունից, օգտագործում վախն ու բռնությունը, իսկ սովորական մարդիկ դառնում են նրանց հավակնությունների զոհը։

Նրա համար գահն ու թագը ոչ թե ուժի խորհրդանիշ են, այլ անարդարության ու ցավի։

Ներկայացնում ենք նրա մտքերը՝ թարգմանված հայերեն․

 

Трон воздвигнут из вздохов, а корона — из слёз.

Գահը կանգնեցված է հառաչանքներից, իսկ թագը՝ արցունքներից։

 

Закон стал мечом, а меч — единственной правдой.

Օրենքը դարձել է սուր, իսկ սուրը՝ միակ ճշմարտություն։

 

Там, где правит страх, справедливость умирает первой.

Այնտեղ, որտեղ իշխում է վախը, արդարությունը մեռնում է առաջինը։

 

Царь делит мир, но народ получает лишь раны.

Թագավորը բաժանում է աշխարհը, իսկ ժողովրդին մնում են միայն վերքերը։

 

Кровь называют порядком, а тишину — согласием.

Արյունը կոչում են կարգ, իսկ լռությունը՝ համաձայնություն։

 

Золото глушит крик, но не смывает вины.

Ոսկին խլացնում է ճիչը, բայց չի լվանում մեղքը։

 

Чем выше дворцы — тем глубже ямы для тел.

Որքան բարձր են պալատները, այնքան խորն են մարմինների համար փոսերը։

 

Власть боится света, потому что он видит.

Իշխանությունը վախենում է լույսից, որովհետև լույսը տեսնում է։

 

Когда сердце глохнет — царство начинает гнить.

Երբ սիրտը խլանում է, թագավորությունը սկսում է փտել։

 

И если Бог молчит — значит, люди забыли Его.

Եվ եթե Աստված լռում է, նշանակում է՝ մարդիկ մոռացել են Նրան։

 

Ռազմագերիներ