
Սևակ Խաչատրյանը մեկնաբանել է մամուլում հայտնված ձայնագրությունը
Գուցե ձայնագրությունն իրական չէ, խոսողներն այդ մարդիկ չեն։ Մենք տեսանք՝ «Սրբազան պայքարի» գործով մեղադրյալների ձայնագրություններն ինչպես էին կեղծել, մոնտաժել․ այսօր լրագրողների հետ զրույցում այսպես է մեկնաբանել Վաղարշապատի ավագանու անդամ, «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանը մամուլում հայտնված ձայնագրությունը, որում անհայտ անձինք հորդորում են մասնակցել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությանն ու անպայման ընտրել Սևակ Խաչատրյանին։
«Եթե անգամ ձայնագրություններն իրական են, խախտում չեմ տեսնում, էդ ի՞նչ խախտում է, որ ձերբակալել են։ Ավելի լավ է իրենց կուսակցականների մասին մտածեն, որոնք հենց ընտրության օրն ընտրատեղամասերի մոտից մարդկանց ուղղորդում էին, ասում էին՝ ում ձերբակալեն, ում չէ»,-ասել է Խաչատրյանը։


