
Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի
Հայաստանում Իրանի դեսպանությունը հանդիսավոր պայմաններում նշեց Ազգային տոնը՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձը․ հայտնում է «Արմենպրես»-ը։
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին նշեց, որ Իրանը շուրջ հինգ տասնամյակների ընթացքում մեծ ձեռքբերումներ է արձանագրել տնտեսական, ենթակառուցվածքների, գիտության, տեխնոլոգիաների, մշակութային և գեղարվեստական, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում։
«Թշնամանքը, պատժամիջոցները և պատերազմների հրահրումը չեն խանգարել Իրանի ժողովրդին շարունակել իր առաջընթացի ուղին։ Մեր երկիրը վերջերս դժվարին օրեր է ապրել, երբ ժողովրդի արդարացի և օրինական բողոքի ցույցերն ու պահանջները կազմակերպված տարրերի կողմից շեղվեցին և վերածվեցին բռնության՝ արտաքին միջամտության համար պատրվակ ստեղծելու և երկիրը քաոսի մեջ գցելու համար, սակայն Իրանի վեհ ժողովուրդը, որը հզոր ու պատմություն կերտոող քաղաքակրթության ժառանգորդն է, ցույց տվեց, որ երբեք թույլ չի տա, որ որոշները վտանգեն նրա անվտանգությունն ու ինքնությունը»,-ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Շիրղոլամին հիշեցրեց, որ այս տարի նշվում է ՀՀ-ի անկախության 35-րդ տարեդարձը, և հավելեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը։
«Իհարկե, Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի, և այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, հենց այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի շարունակականության դրսևորումն է։ Իրանի 150 000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այդ անքակտելի կապի մասին»,- ասաց Շիրղոլամին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


