12 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը՝ նրա իրավահաջորդ

Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը՝ նրա իրավահաջորդ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, կարծես թե, քայլեր է ձեռնարկում իր դստեր՝ որպես իրավահաջորդի դիրքը ամրապնդելու համար։ Ըստ Reuters գործակալության՝ հինգշաբթի այս մասին հայտարարել են հարավկորեացի օրենսդիրները։

Նշվում է, որ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունն ուշադիր կհետևի՝ արդյոք Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը` Կիմ Ջու Էն, կմասնակցի իշխող Աշխատավորական կուսակցության առաջիկա նիստին և արդյոք նա որևէ պաշտոն կստանձնի։

Ջու Էն, որը, ենթադրաբար, դեռահաս է, ավելի ու ավելի հաճախ է հայտնվում Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցներում՝ տարբեր միջոցառումների՝  այդ թվում՝ զենքի նախագծերի ստուգումների ժամանակ, հորն ուղեկցելիս։

Հարավային Կորեայի Ազգային հետախուզական գործակալությունը հայտնում է, որ հանրային միջոցառումների ժամանակ Ջու Էի ստանձնած դերը ցույց է տալիս, որ նա սկսել է իր ներդրումն ունենալ քաղաքականության մեջ, և որ նրան վերաբերվում են որպես երկրի փաստացի երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյա։

Ռազմագերիներ