12 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հաղթանակ» դաշինքի 6 անդամի և աջակցի նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել

«Հաղթանակ» դաշինքի 6 անդամի և աջակցի նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք․ ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Վաղարաշապատում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց տներում խուզարկություններ էին։

«Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են․․․Կարծում եմ՝ սա ՔՊ-ական վախերն են, վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է՝ իրենք վախ չափողի կարիք ունեն, որովհետև ընտրություններից 3-4 ամիս հետո մարդկանց ենթարկել տոտալ բռնաճնշումների, միտք չունի»,- ասել էր Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):

Ռազմագերիներ