13 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառին աջակցող գրառման գինը․ խուզարկել են «Իզմիրլյան» ԲԿ-ն

Վեհափառին աջակցող գրառման գինը․ խուզարկել են «Իզմիրլյան» ԲԿ-ն

Փաստաղթեր, գումար ու համակարգիչներ․ 3 ժամ տևած խուզարկությունից հետո Քննչական կոմիտեն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից առգրավել է այս իրերը։

Առավոտյան ժամը 9-ին ԲԿ են եկել քննիչները, ընդհատել են պլանային ժողովն ու ներխուժել տնօրեն Արմեն Չարչյանի, բուժական և ֆինանսական փոխտնօրենների ու հաշվապահի աշխատասենյակներ։ 

Քրեական վարույթը, որի շրջանակում կատարվել են քննչական գործողությունները, հարուցվել է 2025 թվականի հոկտեմբերի սկզբին, և միայն 4 ամիս անց է խուզարկություն իրականացվել. վարույթի մասին Չարչյանը չի ծանուցվել։

Ռազմագերիներ