07 Մար
2026
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանի հայտարարությունները Սամվել Կարապետյանի, կաթողիկոսի և ընտրությունների մասին` կետերով

Փաշինյանի հայտարարությունները Սամվել Կարապետյանի, կաթողիկոսի և ընտրությունների մասին` կետերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔՊ ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկությանը, ինչից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի առանցքային կետերը․

  • Այս ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես և անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։
  • ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ երկրի, տվյալ դեպքում՝ նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու։
  • ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետև այդ դեպքում ՀՀ-ն կդառնա լիարժեք անկախ պետություն։ Եթե լինի թշնամանք, ՀՀ-ն ստիպված կլինի ավելի ամուր գրկել ՌԴ-ին։
  • Վստահ եմ, որ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, Միխայիլ Միշուստինը և կառավարության բազմաթիվ ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում։
  • «Զայեդ» մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը և Ադրբեջանը կիսել են։ Գումարը դեռ փոխանցված չէ, երբ փոխանցվի, կհասկանանք՝ հանրային ինչ նպատակի կամ կարիքի կարելի է ուղղել։
  • Firebird-ի ներդրումների ծավալը լինելու է մինչև 4 մլրդ դոլար․ խոսքն ԱԲ կենտրոնի մասին է։
  • ԱՄՆ-ի հետ ունենք համատեղ ներդրումներ TRIPP-ի շրջանակներում, սահմանային կառավարման հարցերում և միջուկային էներգիայի ոլորտում։
  • Հայաստանը հնարավորություն կունենա ամբողջական տեղեկատվություն ստանալ մի շարք տեխնոլոգիաների վերաբերյալ, որն ԱՄՆ-ն ունի։
  • Ես թույլ չեմ տալու, որ կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն։
  • Մենք ունենք համատեղ ներդրումներ TRIPP նախագծի շրջանակներում, որը շատ կոնկրետ է սահմանային կառավարման և միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության հարցերում, բնականաբար, բոլոր այդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է, թե այդ ներդրումներից որը կլինի մասնավոր, որը՝ պետական, արդեն հետագա քննարկումների հարց է։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ