17 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը և ԱՄՆ-ն փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ․ Արաղչի

Իրանը և ԱՄՆ-ն փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ․ Արաղչի

Իրանը և Միացյալ Նահանգները փոխըմբռնման են հասել մի շարք հարցերի շուրջ, որոնք կարող են ներառվել Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ապագա համաձայնագրի նախագծում. ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Առաջադրվել և լրջորեն քննարկվել են տարբեր գաղափարներ, և, ի վերջո, մենք կարողացանք համաձայնության գալ մի շարք սկզբունքների շուրջ, որ կուղղորդեն մեր հետագա գործողությունները և կներառվեն հնարավոր համաձայնագրի տեքստում», – ասել է նա պետական ​​հեռուստատեսության եթերում։

Արաղչին ընդգծել է Թեհրանի պատրաստակամությունը մասնակցելու «արդարացի և բովանդակալից» բանակցությունների։

Նախարարը նաև նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման ամսաթիվը կհրապարակվի ավելի ուշ։

 

Ռազմագերիներ