
ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը հակաօրինական է ճանաչել
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն արձանագրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը՝ միակողմանիորեն մաքսատուրքեր սահմանելով աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ․ հաղորդում է CNN-ը։
Հօգուտ վճռի կայացման քվեարկել է 6 դատավոր, 3-ը՝ դեմ։
«Նախագահը պնդում է, որ ունի անսահմանափակ չափի, տևողության և շրջանակի միակողմանի մաքսատուրքեր սահմանելու արտակարգ լիազորություն », – նշել է դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը՝ ընդգծելով, որ նախագահին նման լիազորությունների վերապահումը հակասում է օրենքին։
Նրա խոսքով՝ մաքսատուրքեր սահմանելու համար նախագահը պետք է ստանար Կոնգրեսի թույլտվությունը։


