22 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հույս ունենք՝ բանակցությունները կհանգեցնեն Պուտին-Զելենսկի հանդիպման․ Ուիթքոֆ

Հույս ունենք՝ բանակցությունները կհանգեցնեն Պուտին-Զելենսկի հանդիպման․ Ուիթքոֆ

Fox News-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա առաջիկա երեք շաբաթվա ընթացքում, ինչին էլ կարող է հաջորդել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։

«Որոշ պահի սա կարող է նույնիսկ վերածվել ԱՄՆ նախագահի հետ եռակողմ հանդիպման, կտեսնենք․ ես չեմ կարծում, որ նա կցանկանա մասնակցել հանդիպմանը՝ առանց գիտակցման, որ կարող է վերջ դնել հակամարտությանը և հասնել լավագույն հնարավոր արդյունքի», – Ուիթքոֆի խոսքերը մեջբերում է TACC գործակալությունը։

Ռազմագերիներ