
Թրամփի նստավայր զինված ներխուժման փորձ է կանխվել
ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կանխել են նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո նստավայր ներխուժելու փորձը․ հայտնել է գերատեսչության խոսնակ Էնթոնի Գուլիելմին։
«Զինված տղամարդը կրակոցներով սպանվել է ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալների և ոստիկանության կողմից այսօր վաղ առավոտյան՝ Մար-ա-Լագոյի տարածք անօրինական մուտք գործելու փորձ կատարելուց հետո», – գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում։
Հարձակվողը մոտավորապես 20 տարեկան էր, իր մոտ ունեցել է զենք և բենզինի տարա։


