22 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ԱՄՆ-ն հարձակվի, Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազներին․ Արաղչիի հարցազրույցը՝ կետերով

Եթե ԱՄՆ-ն հարձակվի, Իրանը կհարվածի ամերիկյան ռազմաբազներին․ Արաղչիի հարցազրույցը՝ կետերով

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS News-ին՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ հարաբերություններին։

Հարցազրույցի կարևոր կետերը՝ ստորև․

  • Հնարավոր է հանդիպում Սթիվ Ուիթքոֆի հետ Ժնևում՝ փետրվարի 26-ին։
  • Միացյալ Նահանգների հարձակման դեպքում Իրանը ստիպված կլինի հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
  • Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ Նահանգների հետ համաձայնագրի կնքումը հնարավոր է․ այն կներառի պատժամիջոցների վերացումը։
  • Որպես ինքնիշխան պետություն մենք ինքներս իրավունք ունենք որոշելու միջուկային ծրագրի ընթացքը․ ամերիկյան կողմը ծանոթ է մեր դիրքորոշմանը։
  • Այս պահին բանակցում ենք միայն միջուկային ծրագրի շուրջ, այլ թեմա չկա։
  • Միջուկային հարցը ռազմական լուծում ունենալ չի կարող։
  • Իրանը պատրաստ է համագործակցել ԱՄԷԳ-ի հետ՝ պայմանավորվածությունների համաձայն․ միջուկային օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատումը ընդունելի տարբերակ է։
  • Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանվել, ինչը ցույց ենք տվել 12-օրյա պատերազմի ընթացքում։
Ռազմագերիներ