
Ազգային գրադարանի հարակից հատվածում 20-ից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի
Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։
Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները, ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական 2 կրակոց են արձակել օդ․ հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։


