
ԵՄ-ն մտադիր է արգելել Ուկրաինայի դեմ կռված ռուս զինվորականների մուտքը Եվրոպա
Եվրամիությունը մտադիր է արգելել Ուկրաինայում ռուսական կողմից պատերազմին մասնակցած բոլոր անձանց մուտքը Եվրոպա․ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եվրոպական հանձնաժողովում մենք աշխատում ենք՝ կանխելու Ուկրաինայի պատերազմին մասնակցած հարյուր հազարավոր նախկին ռուս զինվորների մուտքը Շենգենյան գոտի», – ասել է նա։


